«Հրապարակ». Ինչպե՞ս են Գյումրու ընտրված համայնքապետին «դուրս շպրտելու»
Օրվա մամուլ
08:32 03/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչպե՞ս են Գյումրու ընտրված համայնքապետին «դուրս շպրտելու»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարդան Ղուկասյանի հասցեին երեկ սպառնալից հայտարարություններ հնչեցին: Փաշինյանը, պատասխանելով գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցին, սպառնաց, որ Ղուկասյանին դուրս են շպրտելու քաղաքական ու հանրային դաշտից: Թերևս` մտադիր են քրգործ հարուցել նրա դեմ` ՀՀ ինքնիշխանության դեմ իբր արած հայտարարության համար:

Սարուխանյանին հարցրինք՝ ինչպե՞ս են Գյումրու ընտրված համայնքապետին «դուրս շպրտելու»։ «Դա պետք է անի առաջին հերթին գյումրեցին»,- ասաց նա:

Հիշեցրինք, որ գյումրեցին իր քայլն արել է և ամիսներ առաջ իր ձայնը տվել է հենց Ղուկասյանին։ «Դա կարվի սահմանադրական, օրենքով նախատեսված ձևերով՝ որպես ժողովրդավարական երկիր»,- շարունակեց նա: Անվստահությա՞ն միջոցով, բայց ավագանիում ընդդիմությունը մեծամասնություն է։ «Ունեն, բայց ցանկացած պահի կարող են չունենալ»: Մտադիր եք մարդագողությա՞մբ զբաղվել։ «Դա մարդագողություն չէ, քաղաքական պրոցես է»: Քրեական հետապնդումների միջոցո՞վ եք ոմանց ձեր կողմը բերելու: Այս հարցին պատգամավորը չպատասխանեց: Ակնհայտ է, որ գործի է դրվել Փաշինյանի սիրելի քրեական մահակը, և իշխանություն խլելու սցենարն են կիրառելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder