«Հրապարակ». Երկու ֆրակցիաները միասին 34 ստորագրություն ունեն` 2 ձայն պակասում է նախագիծը շրջանառելու համար
Օրվա մամուլ
08:28 03/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Երկու ֆրակցիաները միասին 34 ստորագրություն ունեն` 2 ձայն պակասում է նախագիծը շրջանառելու համար

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ու «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանը հանդիպել են, քննարկել անելիքները` իմպիչմենտի գործընթացի հետ կապված: «Պատիվ ունեմ»-ը «Հայաստանին» էր փոխանցել ձևաթուղթը, սակայն քանի որ որոշ պատգամավորներ ԵԽԽՎ-ում գործուղման են, 3-4 հոգի դեռ չի ստորագրել: Բացի այդ, կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանի մոտ էլ պետք է ձևաթուղթը տանեն՝ ստորագրի։ Այդուհանդերձ, 2 ֆրակցիաները միասին 34 ստորագրություն ունեն` 2 ձայն պակասում է նախագիծը շրջանառելու համար:

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պահանջներ ունեն` առաջարկում են նախ 4 ուժերի միջև իշխանության հստակ բաժանում անել, որ հետո բոլորը պաշտոններ ստանան։ Մեզ ասացին, որ Աղազարյանը փոխվարչապետի պաշտոն է ուզում։

Տիգրան Աբրահամյանին հարցրինք՝ ի՞նչ են պատասխանել Աղազարյանին։ «Այս պահին դեռևս մեկնաբանություն չունեմ, մեր գործընթացի հետ կապված աշխատանքները շարունակվում են, երբ լրացուցիչ ասելիք լինի, կհայտնենք»: Իսկ ճի՞շտ է, որ Աղազարյանը փոխվարչապետի պաշտոն է ուզում` ստորագրության դիմաց։ «Մենք որևէ մեկի հետ պաշտոնների հետ կապված քննարկում չենք իրականացրել, որովհետև գործընթացի հիմքում ոչ թե պաշտոններն են, այլ՝ իշխանությունների շուտափույթ հեռացման ծրագիրը»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder