Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ
Հասարակություն
09:00 03/10/2025
Հայաստան

Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hոկտեմբերի 2-ին, ժամը 20։07-ին տեղեկություն է ստացվել, որ «Ճլի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կա տուժած։ 

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, պարեկային ծառայության աշխատակիցների հետ վթարված ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder