Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, 1956 թվականի օլիմպիական չեմպիոն և Մոսկվայի «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանն ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի բազայում։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Կայքում նշվում է, որ նա զբաղվել է «պատերազմական քարոզչությամբ» և ենթադրաբար «ոտնձգություն է կատարել Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Մասնավորապես, նշվում է Սիմոնյանի մասնակցությունը 2022 թվականին Ղրիմում ֆուտբոլային մրցաշարի կազմակերպմանը։