Մարուքյան. Ես չէ, որ պետք է ասեմ, թե որքան անկոտրում է սրբազանի կամքը, բայց ոչ մի անակնկալ չի լինելու
Քաղաքական
17:16 03/10/2025
Հայաստան

Մարուքյան. Ես չէ, որ պետք է ասեմ, թե որքան անկոտրում է սրբազանի կամքը, բայց ոչ մի անակնկալ չի լինելու

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Կենտրոն ՔԿՀ-ում տեսակցել է ՀԱՍԵ Շիրակի թեմի առաջնորդ, քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ 

«Շուրջ 1.5 ժամ զրուցել եմ սրբազանի հետ մեր հավատքի, նրա անցած ճանապարհի և ստեղծված իրավիճակի մասին։ Եվ ես չէ, որ պետք է ասեմ, թե որքան անկոտրում է սրբազանի կամքը, բայց ոչ մի անակնկալ չի լինելու։ Ժամը 17:30 պետք է սպասել Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված պատժաչափի հրապարակմանը»,-գրել է Մարուքյանը Թելեգրամի իր ալիքում։

Հիշեցնենք, որ անցած նիստին հանրային մեղադրողը Միքայել Սրբազանի համար պահանջեց 2.5 տարի ազատազրկում։ Սրբազանը չի ընդունում մեղադրանքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder