Ի՞նչ ասեմ, շարունակեք լռել պարոնայք սպաներ և գեներալներ, բայց հիշեք, որ իշխանությունը ոչ մեկիդ չի խնայելու. Աբրահամյան
Քաղաքական
09:12 03/10/2025
Հայաստան

Ի՞նչ ասեմ, շարունակեք լռել պարոնայք սպաներ և գեներալներ, բայց հիշեք, որ իշխանությունը ոչ մեկիդ չի խնայելու. Աբրահամյան

«44-օրյա պատերազմի գլխավոր պատասխանատուները ազատ շրջում ու պաշտոնի կռիվ են անում, իսկ զինվորականները մեկը մյուսի հետևից լուռ ազատազրկվում են»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, իհարկե կան զինվորականներ, որոնց որոշումներին ու գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի և դա կարող են նաև ծանր պատիժների հանգեցնել, սակայն խնդիրն այլ տեղ է:

«Կռվից հետո իշխանությունը ոմանց «փշի-փշի» էր անում, լռության դիմաց կոչումներ ու պաշտոններ տալիս:

Սրանք, այսպես ասած, արխային ընկան, իսկ հետո եղավ այն, ինչ սպասելի էր` հերթով զոհաբերվում են հանուն քաղաքական իշխանության և նրանց պաշտոնավարման շարունակականության:

Ի՞նչ ասեմ, շարունակեք լռել պարոնայք սպաներ և գեներալներ, բայց հիշեք, որ իշխանությունը ոչ մեկիդ չի խնայելու, որովհետև դուք իրենց համար պարզապես «պահեստային քայլ» եք, ում ըստ իրավիճակին կդատեն, կնստացնեն ու կվարկաբեկեն»,- գրել է Տ. Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder