Բարձր չի հայտարարում, բայց Ադրբեջանը պատրաստվում է տարածաշրջանային նոր հակամարտության
Քաղաքական
13:46 03/10/2025

Բարձր չի հայտարարում, բայց Ադրբեջանը պատրաստվում է տարածաշրջանային նոր հակամարտության

Իր հերթին քանի անգամ այդ մասին խոսելուց զատ, քաղաքագետ Արա Պողոսյանը փոխանցում է․ Defanse Arabia-ն գրում է, որ Ադրբեջանը պատրաստվում է տարածաշրջանային նոր հակամարտության.

«Ադրբեջանը շրջապատված է երեք երկրների կողմից, որոնք ներգրավված են վերջին ռազմական և դիվանագիտական հակամարտությունների մեջ․ Հայաստան, Իրան և Ռուսաստան, և այն ակտիվորեն պատրաստվում է հնարավոր հակամարտությանը։

Հաջորդ գրառման մեջ նա կրկին զգուշացնում է. «Մինչև 10 միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրի համար զինանոցը հսկայական է․ Ադրբեջանին աջակցում են Թուրքիան և Իսրայելը՝ երկու երկիր, որոնք ունեն զարգացած ռազմական արդյունաբերություն, ինչը ցույց է տալիս մատակարարումների վերականգնման բարձր ներուժ»։

2020 թվականից առաջ Ադրբեջանը մշտապես հայտարարում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին հավատարմության մասին, հաստատելով, որ հավատարիմ է հակամարտությունը խաղաղ՝ բանակցությունների միջոցով լուծելու հանձնառությանը։

Սակայն գործնականում Ադրբեջանը ամեն օր զինվում էր՝ և դա տեսանելի էր անզեն աչքով։ Ադրբեջանը ձեռք էր բերում նոր դաշնակիցներ, Հայաստանի բոլոր դաշնակիցների հետ ստեղծում էր տնտեսական հարաբերություններ, տալիս էր խոստումներ, ինչպես նաև՝ չէր մոռանում թուլացնել հայերիս զգոնությունը դիվանագիտական հայտարարություններով...»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բարձր չի հայտարարում, բայց Ադրբեջանը պատրաստվում է տարածաշրջանային նոր հակամարտության