Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր սոցիալական ցանցերում ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը։ Առաջնությունը կանցկացվի Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում։
Դիզայնը ներառում է երեք գույներ՝ կարմիր, կապույտ և կանաչ, որոնք խորհրդանշում են մրցաշարի ընդունող երկրները։ Գնդակը անվանվել է TRIONDA։
Արգենտինան գործող աշխարհի չեմպիոնն է։ 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում Քաթարում արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին գործող չեմպիոն Ֆրանսիային։