ԶՈւ տարբեր օղակներին հարվածներ հասցնելով՝ նրա մարտունակության խնդիրներ լուծելու որևէ հնարավորություն չի լինելու. Աբրահամյան
Քաղաքական
12:38 03/10/2025
Հայաստան

ԶՈւ տարբեր օղակներին հարվածներ հասցնելով՝ նրա մարտունակության խնդիրներ լուծելու որևէ հնարավորություն չի լինելու. Աբրահամյան

«Վերջին 5 տրիների ընթացքում հայկական իրականության մեջ մեր հաջողությունների, անկախության ժամանակահատվածը խորհրդանշական առումով վերափոխվեց սգի, կորուստների, պարտությունների ժամանակահատվածի»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, սեպտեմբերը, լինելով Արցախի և Հայաստանի անկախության խորհրդանշող ամիս, վերածվեց ողբերգության ժամանակահտվածի։

 «Արցախի անկախության հռչակման օրը՝ սեպտեմբերի 2-ը, այն հանձնելուց հետո բնականաբար այլ գույներ առավ»,-ասաց Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ սեպտեմբեր ամսին է սկսվել 44-օրյա պատերազմը, 2021-ին այդ ամսին է օկուպացվել ՀՀ տարածքները և, վերջապես, սեպտեմբերին բռնի հայաթափվեց Արցախի Հանրապետությունը։

«Այն մարդիկ ովքեր այս իրավիճակում փորձում են պարբերաբար խոսել զինված ուժերի բարեփոխումների, մարտունակության բարձրացման մասին, որևէ մարտունակություն զարգացում չի կարող բերել մի բանակում, որտեղ պետական մակարդակով անարգում են այն բոլոր մարդկանց, ովքեր  իրենց կյանքն են տվել այս երկրի պաշտպանության համար։ Գիտակցում եմ, որ այդպիսի պայմաններում ԶՈւ-երը որպես 5-երորդական կառույց հայտարարելով, նրա դերը նվազեցնելով, բանակի տարբեր օղակներին անընդհատ հարվածներ հասցնելով՝ ԶՈւ զարգացնելու մարտունակության խնդիրներ լուծելու որևէ հնարավորություն չի լինելու»,-հայտարարեց Աբրահամյանը։

Անդրադառնալով Հայկական կողմի ձևակերպմանը, թե Ալիևը վերջին անգամ «զանգեզուրյան միջանցք» ձևակերպումը տվել է Հորադիզ-Զանգելան ճանապարհի առումով՝ Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը տրվել են Մեղրիով անցնող ճանապարհին և դրա համատեքստում է կիրառվել։

»Եթե Հայաստանը մտածեր իր շահերի մասին, այդպես չէր մոտենա գործընթացներին, ինչպես մոտենում է, որը ատրահայտվում է վաշինգտոնյան պայմանավորվածություններում, որտեղ առաջնահերթ է ադրբեջանական շահերի առաջնային ներկայացումը և այդ պայմանավորվածություններում արձանագրումը, իսկ Հայաստռանին վերաբերող թեմաներն այդպես էլ այնտեղ չեն ներառվել»,- ասաց Աբրահամյանը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԶՈւ տարբեր օղակներին հարվածներ հասցնելով՝ նրա մարտունակության խնդիրներ լուծելու որևէ հնարավորություն չի լինելու. Աբրահամյան