Գայանե Մանուկյանը լքել է ReOpen Media-ն
Հասարակություն
09:50 03/10/2025
Հայաստան

Գայանե Մանուկյանը լքել է ReOpen Media-ն

Գայանե Մանուկյանը լքել է իր պաշտոնը Ազգային Ցանց Հիմնադրամում և ReOpen Media-ում։ Այդ մասին նա հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։

Նա համահիմնադիրն էր նաև գործադիր տնօրենը։

«Սիրով ու հավատով եմ նախորդ տարի մեկնարկել այս հավակնոտ նախագիծը որպես project lead։ Նախագիծն այժմ այն նավարկողների ձեռքում է»,-նշել է նա։

Անդրադառնալով պատճառներին՝ Գայանե Մանուկյանը նշել է.

«Արժեքները ողնաշարն են։ Դրանք ձեզ ճանաչելի են դարձնում, վստահելի և կայուն։ Երբ անտեսվում են արժեքները, նրանք քայքայում են վստահությունը ամբողջ համակարգում։ Ես հավատում եմ, որ արժեքները չեն կարող դառնալ զիջման առարկա։ Դրանք այն են, ինչով մենք կառուցում ենք ինչ-որ կարևոր բան, որ կմնա...Թողնում եմ իմ դիրքը բայց ոչ դերը մի փոքր տխուր, բայց ավելի շատ՝ հանգիստ, որ քանի որ տանում եմ ինձ հետ իմ հեղինակությունը, հավատարիմ ընկերներին՝ այն, ինչը կարևոր է»։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գայանե Մանուկյանը լքել է ReOpen Media-ն