Նիկիտա Սիմոնյանն ընդգրկվել է ուկրաինական սև ցուցակում
Աշխարհում
13:56 03/10/2025
Աշխարհ

Նիկիտա Սիմոնյանն ընդգրկվել է ուկրաինական սև ցուցակում

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, 1956 թվականի օլիմպիական չեմպիոն և Մոսկվայի «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանն ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի բազայում։ Այս մասին  գրում է Ռիա նովոստին։

Կայքում նշվում է,  որ նա զբաղվել է «պատերազմական քարոզչությամբ» և ենթադրաբար «ոտնձգություն է կատարել Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Մասնավորապես, նշվում է Սիմոնյանի մասնակցությունը 2022 թվականին Ղրիմում ֆուտբոլային մրցաշարի կազմակերպմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկիտա Սիմոնյանն ընդգրկվել է ուկրաինական սև ցուցակում