Արաքս գետից ավազ արդյունահանելով, մեր երկրի տարածքն ենք կրճատում. Նիկոլ Փաշինյան
Տնտեսություն
14:30 03/10/2025
Հայաստան

Արաքս գետից ավազ արդյունահանելով, մեր երկրի տարածքն ենք կրճատում. Նիկոլ Փաշինյան

«Կառավարությունը հանքարդյունաբերության համատեքստում շատ լրջագույն խնդիրների է բախվում, օրինակ՝ ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում»,- «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, թե երբ շինարարության տեմպերն ակտիվացան, զարմանալիորեն արձանագրել են, որ Հայատանում քարի դեֆիցիտ կա։

«Երբ մենք խոսում ենք Հայաստանի մասին, ամեն երկրորդ բառը ասում ենք «քարերի երկիր Հայաստանը», բայց հետո մենք մեր համայքներում սուբվենցիոն ծրագեր իրականացնելու համար քար ենք ներկրում արտերկրից»,- ասաց Փաշինյանը

Նա հայտարարեց, թե քարի արդյունահանման ոլորտում անելիք ունեն, քանի որ այն մեր արդյունաբերության պոտենցիալն է և Հայաստանի կոլորիտը։

 «Մենք տուֆին մեր հարգանքի տուրքը չենք մատուցում և տուֆի արձան, մոնումենտ չունենք և պայմանավորվեցինք Արթիկ համայնքի հետ այս բացը լուծենք»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև շեշտեց, որ ավազի արդյունահանման ոլորտում թափանցիկության խնդիր ունեն, որը լուծելու դժվարություններ կան, քանի որ երբ վճռական քայլերի գնալու տրամադրվածություն են ունենում, շինարարության այս ծավալների պատճառով, շատ արագ ճնշումներ են զգում շինարարության ոլորտից և եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորեն, երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի։

«Որովհետև հենց ավազի ոլորտում ահռելի ստվեր կա, ընդ որում՝ ստվեր, որն ամեն օր մեր փողոցներով, մայրուղիներով երթևեկում է, բայց մենք այդ ստվերի հետ առնչվելու ձևերը չենք գտել և սա լրջագույն մարտահրավեր է։ Էլ չեմ ասում, որ մենք այստեղ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության խախտման խնդիրների հետ ենք առնչվում։ Պարզվում է, որ մենք, Արաքս գետից ավազ արդյունահանելով, մեր երկրի տարածքն ենք կրճատում։ Ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ 

Նշելով որ հանքարդյունաբերություն ասելով մետաղական հանքերն են նկատի ունենում՝ Փաշինյանը անդրադարձավ գիտելիքահեն մոտեցումներին և ասաց, թե պետք է պղնձաձուլարան ունենալ,որպեսզի միայն հումք չարտահանեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արաքս գետից ավազ արդյունահանելով, մեր երկրի տարածքն ենք կրճատում. Նիկոլ Փաշինյան