Եթե խախտումներ կլինեն, թող ազգայնացնեն, բայց էլ ինքը չի տիրապետում. Սերգեյ Բագրատյանը՝ իր կնոջը պատկանող ավազի հանքի վերաբերյալ
Քաղաքական
16:42 19/06/2025
Հայաստան

Եթե խախտումներ կլինեն, թող ազգայնացնեն, բայց էլ ինքը չի տիրապետում. Սերգեյ Բագրատյանը՝ իր կնոջը պատկանող ավազի հանքի վերաբերյալ

«Թող ազգայնացնեն։ Եթե խախտումներ կլինեն, թող ազգայնացնեն»,-ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Վերջինս նման պատասխան տվեց այն հարցին, թե ինչպես կվերաբերվի եթե «Հայաստանի էլոկտրական ցանցեր» ընկերության օրինակով պետությունը որոշի, որ պետք է ազգայնացվի նաև Բագրատյանի կնոջը պատկանող ավազի հանքը։

«Նախ չի տիրապետում, որ ազգայնացնեն»,- շարունակեց Բագրատյանը՝ բացատրելով, որ  կինն իր բաժնեմասը վաճառել է։

Բագրատյանը բացատրեց, որ ազգայնացման նման գործընթացներ բոլոր ժամանաներում և երկրներում տեղի են ունենում այն ժամանակ, երբ ռիսկեր կան։

ՔՊ-ական պատգամավորը հավաստիացրեց, որ կան օրինական մեխանիզմենր Հայաստանում մասնավոր ընկերությունն ազգայնացնելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե խախտումներ կլինեն, թող ազգայնացնեն, բայց էլ ինքը չի տիրապետում. Սերգեյ Բագրատյանը՝ իր կնոջը պատկանող ավազի հանքի վերաբերյալ