Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մերժվեց դատավոր Սուրեն Անտոնյանի ներկայացուցչի՝ ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցին բացարկ հայտնելու միջնորդությունը
Բարձրագույն դատական խորհրդի նիստում քննարկվել է արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության հարցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 26-ին ԲԴԽ որոշմամբ դադարացվել էին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները: Դատավորի լիազորությունները դադարեցվել էին էական կարգապահական խախտման հիմքով, Արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա:
Սուրեն Անտոնյանը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ։ ՄԻԵԴ վճռի համաձայն՝ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ այն ժամանակվա ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի անաչառ չլինելու մասով։ ՄԻԵԴ վճռի հիմքով՝ ԲԴԽ-ն որոշել էր նոր որոշման կայացման նպատակով արդարադատության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ ներկայացված միջնորդության քննություն նշանակել։
Նիստի սկզբում Սուրեն Անշոնյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը միջնորդություն ներկայացրեց՝ բացարկ հայտնելով ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցին։ Նա ասաց, որ Երանուհի Թումանյանցն ի սկզբնե մասնակցել է այս գործի քննությանը, հետևաբար նա թույլ է տվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
«Գտնում ենք, որ նշված հանգամանքն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել դատավորի անաչառության հարցում։ Հետևաբար, միջնորդում ենք բացարկ հայտնել ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցին»,- ասաց Է. Ամիրխանյանը։
Խորհրդակացանա սենյակից վերադառնալով՝ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտարարեց, որ Երանուհի Թումանյանցին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը մերժում են։
«Հաշվի առնելով միջնորդության հիմքերը, համադրելով ՄԻԵԴ որոշմամբ արտահայատված դիրքորոշումների հետ, գտել է, որ դրանք մասնավորապես վերաբերել են այն ժամանակվա խորրդի նախագահ հանդիսացած Կարեն Անդրեասյանի անաչառությանը։ Խորհուրդը որոշել է ներկայացված միջնորդությունը մերժել»,-ասաց Աթաբեկյանը։