Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են. Ջավախքում ընտրողներն առավել ակտիվ են
Քաղաքական
14:16 04/10/2025
Հայաստան

Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են. Ջավախքում ընտրողներն առավել ակտիվ են

Այսօր Վրաստանի 64 քաղաքներում, այդ թվում նաև մայրաքաղաք Թբիլիսիում, ՏԻՄ ընտրություններ են։

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու։ Իշխող «Վրացական երազանք»-ը, հիշեցնենք, առաջադրել է Կախա Կալաձեի թեկնածությունը։ Ընտրվելու համար թեկնածուն պետք է հաղթահարի 50 տոկոսի շեմը։  Հակառակ դեպքում պետք է անցկացվի ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն առավել շատ ձայներ ստացած երկու թեկնածուները։

Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 12։00-ի դրությամբ ընտրողների մասնակցության վերաբերյալ տվյալներ, ըստ այդմ, ընտրելու իրավունք ունեցողների 17.15 տոկոսը կամ 602 445 մարդ մասնակցել է քվեարկությանը։

Ըստ վրացական ԶԼՄ-ների, ընտրողներն առավել ակտիվ են նաև  Սամցխե-Ջավախքում։ Այստեղ իրենց պարտքն է կատարել ընտրելու իրավունք ունեցողների 26.63 տոկոսը։

Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցելու իրավունք ունի 3 513 818 մարդ։ Բացվել է 3061 տեղամաս։ Ընտրությունների ընթացքին հետևում են 28 միջազգային ու 27 տեղական կազմակերպություններ։ Ընտրությունները լուսաբանում են ավելի քան 73 ԶԼՄ-ներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder