«Հրապարակ». Բիզնես-նախաճաշի ֆորմատի հավաքը նախընտրական բնույթ էր կրում
Օրվա մամուլ
08:30 04/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Բիզնես-նախաճաշի ֆորմատի հավաքը նախընտրական բնույթ էր կրում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անցած շաբաթ՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, ՔՊ–ական նախարարները բիզնես-նախաճաշ էին կազմակերպել Էջմիածնի գործարարների հետ։ Չնայած ակնհայտ էր, որ հավաքի նպատակը նոյեմբերի 16-ին Էջմիածնում համայնքի ղեկավարի ընտրություններն են, և իշխանությունը բոլոր լծակները սկսել է գործադրել իր թեկնածուի հաղթանակի համար, սակայն հայտարարվեց, որ բիզնես-նախաճաշերի ֆորմատի հանդիպումները պարբերական բնույթ են կրելու, ուղղակի առաջին կանգառը Վաղարշապատն է։

Հանդիպմանը 3 նախարար էր մասնակցում` ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներ Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը։ ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակին հարցրինք՝ ե՞րբ է լինելու հաջորդ բիզնես-ճաշկերույթը և որտե՞ղ։ «Հստակ օր, ժամ դեռ չկա: Երեք նախարարները պլանավորել են  ամիսը մեկ անգամ նման հանդիպումներ անցկացնել։ Հաջորդ ամիս, երբ երեք նախարարները կհարմարեցնեն իրենց գրաֆիկները, ըստ այդմ կորոշեն՝ որտեղ և երբ անցկացնել նման հավաք»։ Ինչը նշանակում է, որ իսկապես հավաքը նախընտրական բնույթ էր կրում, և չկա երաշխիք, որ այն շարունակություն է ունենալու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder