Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հենապատին
Հասարակություն
14:32 04/10/2025
Հայաստան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հենապատին

Այսօր ժամը 11:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակ­ված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե հենապատին:

Վարորդն արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները վերջինիս ցուցաբերել են համապատասխան օգնություն․ տուժածը հոսպիտալացվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder