«Մեր ձևով» շարժումն արդեն հունվարին կարող է սկսել քաղաքական միավորի գործընթացը. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
16:32 04/10/2025
Հայաստան

«Մեր ձևով» շարժումն արդեն հունվարին կարող է սկսել քաղաքական միավորի գործընթացը. Նարեկ Կարապետյան

«Գյումրին շատ կարևոր քաղաք է մեզ ու Հայաստանի համար»,-  լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու շարժումն իր առաջին գրասնեյակը բացեց Գյումրիում։

Նա շնորհավորեց գյումրեցիներին քաղաքի տոնի առիթով՝ նշելով. «Գյումրին գեղեցկանում է, կգեղցեկնա, Հայաստանի համար կարևոր տուրիստական կենտրոն կդառնա։

Այս պահին աշխատում ենք «Վառեմ-մառեմ»-ի շենքի վրա, որից հետո կներկայացնենք մեր հետագա քայլերը»։

Հարցին՝ ե՞րբ են հայտարարելու քաղաքական գործունեության մասին, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Կարծում ենք՝ հունվարին արդեն կարող ենք քաղաքական միավորի մասին գործընթացը սկսենք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder