Ոչ մի բարոյական մարդ չի վշտանա ՀԱՄԱU-ի անկման համար. Դավիթ Փափազյան
Քաղաքական
15:50 04/10/2025
Հայաստան

Ոչ մի բարոյական մարդ չի վշտանա ՀԱՄԱU-ի անկման համար. Դավիթ Փափազյան

«ՀԱՄԱՍ-ի պարտությունը հակամարդկային ուժերի պարտությունն է։ ՀԱՄԱՍ-ի նկատմամբ հաղթանակը ձեռք է բերվել անսասան վճռականությամբ»,- գրել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը։ 

Նա նշել է, որ ողջ Միջին Արևելքում ՀԱՄԱՍ-ը ատվել է իր նողկալի մեթոդների և անհեթեթ նպատակների համար. «Ամենից կատաղի ՀԱՄԱՍ-ը ատված էր քաղաքակիրթ մուսուլմանների կողմից; Ոչ մի բարոյական մարդ չի վշտանա ՀԱՄԱՍ-ի անկման համար»։

Նշենք, որ նախօրեին AFP լրատվական գործակալությունը և Al Jazeera-ն հայտնել էին՝  պաղեստինյան արմատական ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում բոլոր պատանդներին ազատ արձակելու իր պատրաստակամության մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի շրջանակներում:

dw.com-ի հաղորդմամբ, Շարժումը հաստատել  է իր պատրաստակամությունը անհապաղ սկսելու բանակցություններ միջնորդների միջոցով՝ այս համաձայնագրի մանրամասները քննարկելու համար։

Շարժումը նաև հայտարարել է Գազայի հատվածի կառավարումը անկախ մարմնին հանձնելու իր համաձայնության մասին՝ «հիմնված պաղեստինյան ազգային կոնսենսուսի և արաբական ու իսլամական աջակցության վրա»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոչ մի բարոյական մարդ չի վշտանա ՀԱՄԱU-ի անկման համար. Դավիթ Փափազյան