Բյուջեի եկամուտները գերակատարվել են. Փաշինյան
Քաղաքական
08:46 04/10/2025
Հայաստան

Բյուջեի եկամուտները գերակատարվել են. Փաշինյան

2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 7.4 մլրդ դրամով։ Այսօր նման թվեր է հրապարակել երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

«Պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 13 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավել են 13.9 տոկոսով կամ 245.6 միլիարդ դրամով։ Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին»,-գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բյուջեի եկամուտները գերակատարվել են. Փաշինյան