Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նարե՛կ Զեյնալյան, 24 ժամ եմ տալիս իմ հետ կապի դուրս գալու և աղջկաս տեսանյութը հեռացնելու համար. Բուժառուի ծնող
Օրերս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն սոցիալական ցանցերում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են բժիշկները օգնություն ցույց տալիս 7 օրական երեխային և կայունացնում նրա վիճակը, որին շնչահեղձ վիճակում հասցրել էին հիվանդանոց։ Տեսանյութը սկսվում է այն պահից, երբ շտապօգնությունից բժիշկն իջեցնում է երեխային։
Տեսանյութի հրապարակման նույն օրը երեխայի հայրը ֆեյսբուքյան տեսանյութով իր բողոքն է հայտնել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրինությանը, որ առանց իր թույլտվության իր երեխայի մասին տեսանյութ է հրապարակել։
«Ֆեյսբուքում, որ տեղադրել եք տեսանյութը և գրել. «Արդարություն.com…», արդարությո՞ւն»,-հարցնում է ծնողը։
Նա հայտնում է, թե ինքն բոբիկ, իր ձեռքերի վրա է 7 օրական աղջկան՝ Նարե Առաքելյանին վազելով հասցրել ԲԿ։ Արդեն իր ձեռքերում երեխայի վիճակը կայուն էր, սակայն տարածվում է տեսանյութ, որտեղ սուտ տեղեկություն կա, թե երեխան կապտած էր, և մայրն էր սխալ կերակրել երեխային, քանի որ իր առաջին երեխան էր, անփորձ էր։
Քաղաքացին հայտնում է, թե սուտ է տարածվում, իր աղջիկը առաջինը չէ, այլ ունի նաև 3 ամյա որդի, և սխալ է տեղեկատվությունը թե երեխայի վիճակի պատճառն մոր անփորձությունն է եղել։
Նա դիմեց ԲԿ-ի ղեկավարությանը՝ պահանջելով հեռացնել տեսանյութը. «Նարեկ Զեյնալյան, 24 ժամ եմ տալիս իմ հետ կապի դուրս գալու և աղջկաս տեսանյութը ԲԿ-ի սոցիալական հարթակներից հեռացնելու համար»։
Արձանագրենք, որ նյութի հրապարակման պահին ԲԿ-ն դեռ չէր հեռացրել տեսանյութը։