Թուրքիա-Վրաստան սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերվելու մասին լուրը ապատեղեկատվություն է. ՆԳՆ խոսնակ
Քաղաքական
14:26 05/10/2025
Տարածաշրջան

Թուրքիա-Վրաստան սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերվելու մասին լուրը ապատեղեկատվություն է. ՆԳՆ խոսնակ

«Թուրքիա-Վրաստան սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերվելու մասին լուրը ապատեղեկատվություն է»,-այդ մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»,-ասել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը։

Մինչ այդ տեղեկություն էր տարածվել, որ Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող հայկական կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder