Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացնում։ Այդ մասին նա հայտարարել է սոցցանցի իր էջերում հրապարակված տեսանյութի միջոցով։
«Իմ մասնագիտական կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս։ Այսօրվանից հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության։
Սա հայտ է ոչ թե հին կանոններով շարժվելու, այլ այդ կանոնները փոխելու մասին, սա հայտ է խոսքին տեր լինելու և բոլորով հանուն Հայաստանի աշխատելու մասին, ցույց տալու, որ կա ինքնուրույն միտք, ինքնուրույն խոսք, կարող թիմ։
Պետք է միասին վերականգնենք քայքայված քաղաքական համակարգը և ձևավորենք իրավունքի պետություն, կառուցենք հնարավորությունների երկիր, որտեղ հաջողությունը կախված է յուրաքանչյուրի տաղանդից ու աշխատանքից։ Միացե՛ք մեզ հանուն ձեր ընտանիքների, միացե՛ք մեզ հանուն մեր հայրենիքի»,-մասնավորապես նշել է նա։