Հրդեհ Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում
Հասարակություն
13:12 06/10/2025
Հայաստան

Հրդեհ Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 12։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է նկուղային հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ 12։53-ին։ Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհ Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում