Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաթումիում փաստաթղթերի կեղծման գործով Թուրքիայի երեք քաղաքացի է ձերբակալվել
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ՝ Բ.Կ-ն, ծնված 2000 թվականին, Դ.Կ.-ն, ծնված 1997 թվականին և Հ.Կ.-ն, ծնված 1971 թվականին, որոնք նախկինում ունեցել են քրեական անցյալ։
Նրանց մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթղթեր պատրաստելու, պահելու, վաճառելու և օգտագործելու համար, որը Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում։
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, քննությունը պարզել է, որ մեղադրյալները Բաթումիի իրենց բնակարանում օգտագործել են հատուկ սարքավորումներ՝ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, այդ թվում՝ վարորդական իրավունքներ, անձնագրեր և կացության թույլտվություններ պատրաստելու համար։
Նրանց ժամանակավոր բնակության վայրի խուզարկության ժամանակ ոստիկանությունը առգրավել է կեղծ փաստաթղթեր, անձնական համակարգիչներ, մասնագիտացված սարքավորումներ և դրանք պատրաստելու համար օգտագործված նյութեր, որոնք կցվել են գործին որպես ապացույց։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու, վաճառելու կամ օգտագործելու մեղադրանքով։