Շիրակի մի քանի համայնքներում մոտ երկու օր ջուր չի լինի
Հասարակություն
13:45 06/10/2025
Հայաստան

Շիրակի մի քանի համայնքներում մոտ երկու օր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 7-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 8-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Մարալիկ քաղաքի, Քեթի, Արևիկ, Այգաբաց, Ազատան, Բենիամին, Սարատակ, Լուսակերտ, Հոռոմ, Հայրենյաց, Ձորակապ գյուղերի ջրամատակարարումը: Նշենք նաև, որ Գյումրի քաղաքում ջրի ճնշումը զգալի կնվազի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder