«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի անվամբ բերված սառնարանում հայտնաբերվել են կասկածելի իրեր
Իրավունք
17:52 06/10/2025
Հայաստան

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի անվամբ բերված սառնարանում հայտնաբերվել են կասկածելի իրեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և նույն վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ծառայության կողմից վերջերս ձեռք բերված ձեռքի ռենտգենային ստուգման սարքի միջոցով զննության են ենթարկել «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի անվամբ բերված սառնարանը։

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ սարքի օգնությամբ սառնարանի ներսում ֆիքսվել են կասկածելի իրեր, ինչի արդյունքում այն հիմնովին քանդվել է, և թաքստոցում հայտնաբերվել են մեծաքանակ արգելված իրեր՝ 21 բջջային հեռախոս, 3 բաժանորդային քարտ, 5 լիցքավորման լար, 2 լիցքավորման սարք, wi-fi սարք և 3 զույգ ականջակալ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder