Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում հրդեհի պատճառով հյուրանոցից տարհանել են 30 քաղաքացի, այրվել են գորգեր. Նոր Մանրամասներ
Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղում բռնկված հրդեհի հետևանքով մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հյուրանոցի շենքից տարհանվել է 30 քաղաքացի. հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հյուրանոցի պահեստ և խոհանոց։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 12։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել հիշյալ հասցեում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, մարվել՝ 12։53-ին։ Նկուղային հարկում այրվել է մոտ 4 խմ պահեստավորած գորգ։