Բաթումիում փաստաթղթերի կեղծման գործով Թուրքիայի երեք քաղաքացի է ձերբակալվել
Իրավունք
22:21 06/10/2025
Տարածաշրջան

Բաթումիում փաստաթղթերի կեղծման գործով Թուրքիայի երեք քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ՝ Բ.Կ-ն, ծնված 2000 թվականին,  Դ.Կ.-ն, ծնված 1997 թվականին և Հ.Կ.-ն, ծնված 1971 թվականին, որոնք նախկինում ունեցել են քրեական անցյալ։

Նրանց մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթղթեր պատրաստելու, պահելու, վաճառելու և օգտագործելու համար, որը Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում։

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, քննությունը պարզել է, որ մեղադրյալները Բաթումիի իրենց բնակարանում օգտագործել են հատուկ սարքավորումներ՝ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, այդ թվում՝ վարորդական իրավունքներ, անձնագրեր և կացության թույլտվություններ պատրաստելու համար։

Նրանց ժամանակավոր բնակության վայրի խուզարկության ժամանակ ոստիկանությունը առգրավել է կեղծ փաստաթղթեր, անձնական համակարգիչներ, մասնագիտացված սարքավորումներ և դրանք պատրաստելու համար օգտագործված նյութեր, որոնք կցվել են գործին որպես ապացույց։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու, վաճառելու կամ օգտագործելու մեղադրանքով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաթումիում փաստաթղթերի կեղծման գործով Թուրքիայի երեք քաղաքացի է ձերբակալվել