Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք վստահում ենք Սպերցյանին և՛ որպես ավագի, և՛ որպես անձի. «Կրասնոդարի» տնօրենը՝ սկանդալի մասին
«Կրասնոդարի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Խաշիգը մեկնաբանել է «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի դեմ ռասիզմի մեղադրանքները: Ավելի վաղ «Ախմատի» խաղացող Ուսմանե Նդոնգը հայտարարել էր, որ Սպերցյանը ռասիստական վիրավորանքներ է հասցրել իրեն։
«Մենք ունենք միջազգային թիմ. նրանք ունեն խաղացողներ տարբեր երկրներից, տարբեր կրոններին դավանող և խոսում են տարբեր լեզուներով: Նման միջավայրում ռասիզմը պարզապես անհնար է»:
Էդուարդը ակումբում է գրեթե 15 տարի՝ սկսած ակադեմիայից, և ես նրան շատ լավ եմ ճանաչում որպես անձնավորություն։ Ահա թե ինչու Էդուարդը երիտասարդ տարիքում ընտրվեց որպես ավագ. նա ունի բոլորովին տարբեր մարդկանց միավորելու և փոխադարձ հարգանքի մթնոլորտ ստեղծելու ունակություն։
Մենք վստահում ենք նրան՝ և՛ որպես ավագի, և՛ որպես անձի», - ասել է Խաշիգը Championat-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 11-րդ տուրի «Ախմատի» դեմ կայացած խաղում (2։0) մրցակցի պաշտպան Ուսման Նդոնգը Սպերցյանի ծնոտին հարվածելու համար կարմիր քարտով հեռացվել էր խաղադաշտից։ Խաղից հետո տված հարցազրույցում նա մեղադրել էր Սպերցյանին իր հասցեին ռասիստական վիրավորանքներ հնչեցնելու մեջ։
Էդուարդ Սպերցյանը հերքել է դա և ասել, որ Նդոնգը հայհոյել է իրեն։ Սպերցյանը նաև հատուկ հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Պատրաստ եմ ցանկացած կերպ ապացուցել իմ իրավացիությունը։ Նայեք տեսախցիկները, կարդացեք շուրթերով՝ ոչ մի խնդիր չկա։ Ես վստահ եմ իմ վրա և գիտեմ, որ ես դա չեմ ասել։ Ես մեծացել եմ Կովկասում, ճիշտ դաստիարակություն եմ ստացել և երբեք նման բան ինձ թույլ չէի տա։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ճիշտն ասած, ծիծաղելի է ու կրկեսի է նման։ Ես պատասխանատու եմ իմ բոլոր բառերի համար»։
Այս սկանդալից հետո Էդուարդ Սպերցյանը կարող է որակազրկվել մինչև 10 խաղով, եթե ապացուցվի, որ կիսապաշտպանը ռասիստական վիրավորանքներ է հասցրել Ուսմանե Նդոնգին։ ՌՖՄ-ի վերահսկողական և կարգապահական կոմիտեն շարունակում է քննարկել գործը, և սպասվում է, որ որոշում կկայացվի առաջիկա օրերին։