Դուք լո՞ւրջ եք ասում, որ Հայաստանում կա մարդու իրավունքների պաշտպանության տենց լուրջ հետնահանջ. Վարդանյանը՝ Մամիջանյանին
Քաղաքական
12:19 06/10/2025
Հայաստան

Դուք լո՞ւրջ եք ասում, որ Հայաստանում կա մարդու իրավունքների պաշտպանության տենց լուրջ հետնահանջ. Վարդանյանը՝ Մամիջանյանին

«Իմ կարծիքով արդար չեք և կապիտալիզացնում եք Ղարաբաղից տեղափոխված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ պետական վերաբերմունքի հետ կապված հարցը»,-մշտական հանձնաժողովի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ մամիջանյանին դիմեց ՔՊ-ական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Նա հարց տվեց, թե որևէիցե մեկը տեսել է փախստականների ճամբարներ, կամ որ բռնագաղթածների քաղաքացիական իրավունքները սահմանափակված լինեն, կամ որ պետությունը հրաժարվի նրանց սոցիալական ծրագրերի իրականացումից։

«Պարոն Մամիջանյան, դուք լո՞ւրջ եք ասում, որ Հայաստանում կա մարդու իրավունքների պաշտպանության հարցում տենց լուրջ հետնահանջ»,-հարցրեց Վարդանյանը և որպես փաստարկ բերեց համատեղ ստրասբուրգյան այցերը, որտեղ երբևէ չի քննարկվել մարդու իրավունքների հարցում Հայաստանի հետնահանջի հարցերը։

Վլադիմիր Վարդնյանը նաև հարցրեց, թե ով է ընդդիմության միասնական վարչապետի թեկնածուն։

Մամիջանյանը զարմացավ, որ Վարդանյանը չգիտի, թե ով է վարչապետի թեկնածուն

 «Բայց ես չեմ զլանա և մեծ սիրով կասեմ, որ մեր վարչապետի թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է՝ Մասիս խոշորացված համայնքի ղեկավար»,- ասաց ընդդիմադր խմբակցության ղեկավարը։

Նա հիշեցրեց, որ Մասիսն այն համայնքն է, որն ամենաշատ բռնագաղթած է ընդունել։

«140 հազար բռնի տեղահանվածներ եղան Արցախից, ասում եք՝ վրանային ճամբարներ այստեղ չեն եղել»,-արձագանքեց Մամիջանյանը՝ նշելով, որ դեռ չի խոսում արցախցիների վերադարձի իրավունքին իշխանությունների վերաբերմունքը։

Մամիջանյանը հիշեցրեց, որ կան բազմաթիվ միջազգային կառույցների զեկույցներ, որտեղ խոսվում է Հայաստանում մարդու իրավունքների խնդիրենրի մասին և օրինակ բերեց Պետդեպարտամանտի, «Ամնեսթի ինթերնեշնլի» և այլ  կառույցներին, իսկ այն, որ ԵԽԽՎ զեկույցներում չեն ներառվում դրանք անընդունելի համարեց։

«Անընդունելի է, որ հունիսի 12-ին ոստիկանական բռնություններից հետո հրապարակվում է միջազգային զեկուց, որում գրվում է. «Այո, ոստիկանական բռնություններ կային, բայց Մարտի 1-ին ավելի ցավալի իրադարձություններ էին տեղի ունեցել»,-նշեց Մամիջանյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դուք լո՞ւրջ եք ասում, որ Հայաստանում կա մարդու իրավունքների պաշտպանության տենց լուրջ հետնահանջ. Վարդանյանը՝ Մամիջանյանին