Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, այսօր շտապօգնություն է եկել. Տաթև Սողոյան
«Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, այսօր շտապօգնություն է եկել»,- այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Տաթև Սողոյանը։
«Հրմշտոցից հետո նա իր կրծքավանդակի շրջանում հարված է ստացել։ Իմ կողմից գործի նյութերին կցվել են նաև Արսեն Ղուկասյանի մի շարք ծանր հիվանդությունների մասին նյութեր։ Նա հաշմանդամություն է ձեռք բերել 44–օրյա պատերազմից հետո` 2 անգամ սրտամկանի ինֆարկտ և մեկ անգամ ինսուլտ է ստացել, 3 անգամ ստենտավորվել է;
Ոչ մի տեսանյութով չի հաստատվել, որ Արսեն Ղուկասյանը որևէ ծառայողի է հարվածել»
Հիշեցնենք, որ ձերբակալվել են անհետ կորածների հարազատներ Արսեն Ղուկասյանն ու Ապիջան Սարգսյանը։ Նրանք արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների այն հարազատներից են, ովքեր սեպտեմբերի 29–ին հանդիպում էին պահանջում ՊՆ մի քանի պաշտոնյայի հետ։