Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրք փաստաբան Սերդար Օքթեմը սպանվել է երկուշաբթի օրը Ստամբուլի կենտրոնում։ Հինգ կասկածյալներ են ձերբակալվել; դեպքի մասին հայտնել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը։
«Փաստաբան Սերդար Օքթեմը Շիշլի շրջանում զինված հարձակման զոհ է դարձել՝ խցանումների մեջ մնալու ժամանակ։ Օքթեմը մահացել է հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել են։ Միջադեպի հետ կապված հինգ կասկածյալներ են ձերբակալվել մեր անվտանգության ուժերի կողմից», -ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Փաստաբանը սպառնալիքներ էր ստացել խոշոր կազմակերպված հանցավոր խմբի կողմից, ուստի Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը հրամանագիր է ստորագրել նրա անվտանգության ապահովման վերաբերյալ։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հրամանագիրը հրապարակել է AHaber հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի՝ դիմակավորված մարդասպաններ երկու մոտոցիկլետներով մոտեցել են փաստաբանի մեքենային։ Ոստիկանությունը մեծ քանակությամբ ատրճանակներ, երկարաձգվող հրացաններ և փամփուշտներ է հայտնաբերել։