Հայտնի են Ֆիզիկայի 2025 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Կրթություն, գիտություն
14:27 07/10/2025
Աշխարհ

Հայտնի են Ֆիզիկայի 2025 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Ֆիզիկայի 2025 թվականի Նոբելյան մրցանակը քվանտային մեխանիկայի հետազոտությունների համար շնորհվել է ամերիկացի գիտնականներ Ջոն Քլարկին, Միշել Հ. Դևորին և Ջոն Մ. Մարտինիսին՝ էլեկտրական շղթաներում մակրոսկոպիկ քվանտային-մեխանիկական թունելավորման և էներգիայի քվանտացման հայտնագործման համար: Այս մասին հայտարարել են Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչները արարողության ժամանակ:

Քվանտային մեխանիկան թույլ է տալիս մասնիկին անցնել արգելապատնեշի միջով՝ թունելացում կոչվող գործընթացի միջոցով: Երբ մեծ թվով մասնիկներ են ներգրավվում, քվանտային-մեխանիկական էֆեկտները սովորաբար դառնում են աննշան: Դափնեկիրների փորձերը ցույց են տվել, որ քվանտային-մեխանիկական հատկությունները կարող են վերարտադրվել մակրոսկոպիկ մասշտաբով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder