Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հասարակություն
14:09 07/10/2025
Հայաստան

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից  հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-11-ին կնվազի 5-7 աստիճանով: 

Հայաստանի տարածքում, հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 8-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևանում հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին , 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան հնարավոր է կարճատև անձրև։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով