Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատավարությունը։ Դատավոր Արամ Գրիգորյանը հայտարարեց, որ նախորդ դատական նիստում հանրային մեղադրողը ներկայացրել էր 4 մլրդ դրամի չափով գույքային հայց։
Ս.Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ ուսումնասիրել են հայցադիմումը, պնդում են, որ հայցադիմումը ենթակա է ընդհանրապես վերադարձման։ Նա խնդրում է դատարանին մերժել գույքային հայցը։
Մակինյանը ներկայացրեց մի քանի հիմնավորումներ, ապա նշեց. «Պետությունը մեզ մեղադրում է նրա համար, որ. պետության ներկաացուցիչների կարծիքով, հողամասերը էժան են վաճառվել և տարբերություն գումարն են մեզնից բռնագանձում, մյուս կողմից ամբողջ հողամասերն ամբողջությամբ բռնագանձում է սեփականատերերից։
Հռետորական հարց ենք բարձրացնում՝ այսպիսի իրավաբանություն կարո՞ղ է լինել։ Չի կարող լինել»։
Հանրային մեղադրողը նշեց, որ կարող է լինել այդպիսի իրավաբանություն։
Հիշեցնենք, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:
Մանրամասն՝ տեսանյութում։