Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
Քաղաքական
13:26 07/10/2025
Հայաստան

Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձել հետագա փոխգործակցությանը: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև համագործակցության շարունակականությունը:

Զրուցակիցները նաև քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և մտքեր փոխանակել արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder