«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է ՀԷՑ-ը հպատակեցնելու գործը
Օրվա մամուլ
08:29 07/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է ՀԷՑ-ը հպատակեցնելու գործը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, Սամվել Կարապետյանի հաշվին ամսական 5.2 մլն դրամ աշխատավարձ ստացող Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է կառույցը հպատակեցնելու գործը։ Նա աշխատակազմի ղեկավար կազմից տասնյակ անձանց է ազատել, որոնց մեծ մասը դիմել է դատարան, և շուտով քննություն կսկսվի:

Ոմանց առաջարկել են անդամագրվել ՔՊ-ին, որ աշխատանքը չկորցնեն, մեծ թվով ՔՊ համակիրների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի հետ հեծանիվ վարողների է ընդունել աշխատանքի: Հերթը հասել է շարքային աշխատակիցներին, որոնց ևս մինչ ընտրությունները պետք է յուրային դարձնեն:

Մեզ ասացին, որ աշխատակազմին զգուշացրել են, որ նրանց հեռախոսազրույցներն ու համակարգչային շփումներն ԱԱԾ-ի «կոնտրոլի» տակ են, և իրենք արագ իմանալու են, թե ով է շարունակում կապ պահել նախկին ղեկավարության և հատկապես` տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ: Ասել են` իբր «հետո իրարից չնեղանանք»։ Զգուշացրել են, որ կառույցից արտահոսք չլինի, ներքին ինֆորմացիա հանողները կպատժվեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder