Մոսկվայում հանդիպե՞լ է Ռոբերտ Քոչարյանը Սերգեյ Կիրիենկոյին
Քաղաքական
12:46 07/10/2025
Հայաստան

Մոսկվայում հանդիպե՞լ է Ռոբերտ Քոչարյանը Սերգեյ Կիրիենկոյին

ՀՀ երկրորդ նախագահը Մոսկվայում հանդիպե՞լ է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին, որի համակարգման ոլորտում են նաև Հայաստանի հետ հարաբերությունները։ Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ՌԴ մայրաքաղաքում եղել է մոտ մեկ ամիս  առաջ ոչ աշխատանքային օրերին։

«Եղել եմ ընդամենը երկու օր՝  շաբաթ-կիրակի մասնավոր, անձնական հարցերով, վերադարձել եմ երկուշաբթի կեսօրին։ Եթե պաշտոնական հանդիպումների նպատակ ունենայի, երևի այլ օրեր շաբաթվա ընթացքում կընտրեի։ Բայց ես հասկանում եմ, երբ հայտնվում եմ Մոսկվայում, նման կարգի լուրեր տարածվում են»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder