Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խաղափուլի արդյունքները
Սպորտ
21:27 07/10/2025
Աշխարհ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խաղափուլի արդյունքները

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են.

«Ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խաղափուլը։

Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Չեխիայի հավաքականի հետ:

Բոլոր չորս խաղերում գրանցվեց ոչ-ոքի: Այսօր խաղում էին Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը։

Կանանց հավաքականը այսօր մրցեց Լեհաստանի թիմի հետ, և հանդիպումն ավարտվեց Լեհաստանի օգտին՝ 3:1 հաշվով»:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder