Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների 27 քաղաքացիներ արտաքսվել են Վրաստանից
Իրավունք
19:16 07/10/2025
Տարածաշրջան

Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների 27 քաղաքացիներ արտաքսվել են Վրաստանից

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդմամբ՝ Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 27 քաղաքացի.

«Վերջին օրերին անցկացված միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Չինաստանի, Կամերունի, Ադրբեջանի, Անգոլայի, Գանայի, Պակիստանի և Թուրքիայի 27 քաղաքացի։

Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ գործող օրենսդրության համաձայն՝ վտարված անձանց արգելվել է մուտք գործել երկիր»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների 27 քաղաքացիներ արտաքսվել են Վրաստանից