Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Յուրաքանչյուր ոք պատասխան է տալու այս nճրագnրծnւթյան համար. Թանդիլյանը՝ Վալոդյա Գրիգորյանի uպանnւթյան մասին
«Սպանություն կատարողին բացահայտելը չի նշանակում ոճրագորությունը բացահայտել։ Մենք մինչև վերջ գնալու ենք»,- Փարաքար խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողներին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախագահ Մանե Թանդիլյանը։
Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր ոք պատասխան է տալու այս ոճրագործության համար՝ իրենց տեղյակ լինելով, իրենց լռելով, ոչինչ չանելով, երաշխիքներ տրամադրելով։
«Յուրաքանչյուր ոք պատասխան է տալու այս ոճրագործության համար այսօր թե վաղը, ժամանակը կապ չունի»,- ասաց Թանդիլյանը։