Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վալոդյա Գրիգորյանի uպանnւթյnւնը բացահայտված չէ, ակնհայտ է, որ եղել է կազմակերպված, պլանավորված. Մեսրոպ Առաքելյան
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումն էր՝ չմասնակցել այսօրվա արտահերթ նիստին։ Այս ամիսներին իրենք միշտ էլ ընդմիջումներով էին մասնակցում նիստերին»,- Փարաքար խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողներին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Նա նշեց, որ «Միասնությունը» խմբակցությունը մեծամասնություն է, խմբակցությունն էլ ընտրեց համայնքի ղեավար։
Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստում համայնքապետ ընտրվեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանը։ «Միասնություն» կուսակցությունների դաշինքը կազմված է «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից: Համայնքում նոր ընտրության անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 23-ին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանից սպանությունից հետո։
«Մեր թիմի մոտ որևէ լարվածություն, որևէ խնդիր չկա։ Իհարկե, մտահոգությունները բավականին մեծ են, նաև համայնքի բնակիչների շրջանում կապված Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ստեղծված իրավիճակով։
Ծանր է, իհարկե, Վալոդյա Գրիգորյանի բացակայությունից հետո աշխատել, բայց այն ծրագրեր, գաղափարները, որոնք ուներ Վալոդյա Գրիգորյանը, մեզ պարտավորեցնում է ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ։ Ամբողջ թիմը, կուսակցությունը համայնքի նոր ղեկավարի կողքին է։ Համայնքի բնակիչներին տրված բոլոր խոստումները, սպասումները, որոնք ունեին, իրականացվելու է»,- ասաց Մ.Առաքելյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է ճգնաժամ առաջացնի մյուս երկու խմբակցությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց», նիստերին չմասնակցելը, նա ասաց. «Նման խնդիր չկա։ Ավագանին բաղկացած է 21 անդամից, մեր թիմն ունի 12 մանդատ, մեծամասնություն է կազմում։ Այսօր 12 անդամի ներկայությամբ տեղի ունեցավ նիստ։ Այս ընթացքում կազմակերպված բոյկոտ չի եղել»։
Նա նշեց, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը բացահայտված չէ, թեև իրավապահները հայտարարում են՝ բացահայտված է։
«Ենթադրյալ սպանություն կատարած անձի բացահայտումը կամ խոստովանական ցուցմունքները չի նշանակում հանցագործության բացահայտում։ Ակնհայտ է, որ եղել է կազմակերպված, պլանավորած սպանություն։ Բազմաթիվ հարցեր, մտահոգություններ կան, որոնցով պետք է զբաղվի իրավապահ համակարգը՝ ովքեր են աջակցել ապնությանը, կազմակերպել, հնարավոր է պատվիրատուներ լինել, կարող են նաև այլ անձինք տեղեկացված լինել սպանության մասին»,- ասաց Մ. Առաքելյանը։