Եթե մեր թիմում հայտնվի մեկը, որը սոցիոլոգիայով ավելի շատ ձայներ կարող է հավաքել՝ ես միայն ուրախ կլինեմ. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
13:57 07/10/2025
Հայաստան

Եթե մեր թիմում հայտնվի մեկը, որը սոցիոլոգիայով ավելի շատ ձայներ կարող է հավաքել՝ ես միայն ուրախ կլինեմ. Ռոբերտ Քոչարյան

«Կարծում եմ, որ 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ ունեմ որոշ ազդեցություն՝ ինչ-որ մի զանգվածի կոնսոլիդացման հնարավորության։ Հիմա պատկերացրեք, որ 2021 թ.-ին ես էլ չմասնակցեի... Ուննք 2018 թվականի ընտրությունների օրինակը»,-ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և խորհուրդ տվեց համեմատել, թե որ արդյունքներն էին ավելի լավը։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իր մասնակցության արդյունքում ստացած ձայները բավարար չեն եղել,  բայց կցանկանար, որ առաջիկայում ևս նոր ուժեր ստեղծվեն, որոնց հետ համագործակցությունը կբերեր արդյունք, որի մասին արտահայտվում են պարզ ու արդյունավետ ձևով։

«Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, իմ թիմը մասնակցելու է»,-հայտարարեց Երկրորդ նախագահը՝ նկատի ունենալով 2026թ. ընտրությունների պայմաններում։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ  ՀՀ Առաջին և Երկրորդ նախագահները համապատասխանաբար ՀԱԿ և ՀՀԿ կուսակցությունների նախագահներն են և եթե այդ կուսակցությունները մասնակցել են ընտրություններին այն նշանակում է, որ առաջնորդներն էլ են մասնակցել։

 Հիշեցնելով, որ Իվանիշվիլին Վրաստանում որևէ պաշտոն չի զբաղեցնում, բայց առանց իրեն որևէ կարևո հարց չի լուծվում,քանի որ իշխող կուսակցության ղեկավարն է՝ Ռուբերտ Քոչարյանը նշեց. «Հիմա որն է ավելի լավ, դու անձամբ քո դեմքով չերևաս, բայց բոլոր որոշումները կայացնողը լինես, թե դու հենց քո դեմքով երևաս և ասես՝ ես այս մասկիրավկան չեմ անում»։

 Անդրադառնալով իր դեմքով ընտրություններին մասնակցելու հարցին՝ Երկրորդ նախագահն ասաց. «Եթե մեր թիմում հայտնվի մեկը, որը սոցիոլոգիայով ավելի շատ ձայներ կարող է հավաքել՝ ես միայն ուրախ կլինեմ։ Դա պրինցիպիալ հարց չէ, այլ քաղաքական դաշտի և հանրային կարծիքի հետազոտման հարց է»։

 Նա հյատնեց, թե հաճույք չեր ստանում 2021 թվականի ամբողջ հանրապետությունում շրջել և օրը 8-10 հանդիպում ունենալ, բայց հարցումները ցույց էին տալիս, որ իր մասնակցության դեպքում ավելի շատ ձայներ կհավաքեն, քան թիմի մեկ այլ ներկայացուցչի դեպքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե մեր թիմում հայտնվի մեկը, որը սոցիոլոգիայով ավելի շատ ձայներ կարող է հավաքել՝ ես միայն ուրախ կլինեմ. Ռոբերտ Քոչարյան