Քո հետ ՀՀԿ տատիկ բանավեճի չի գա, ու՞ր մնաց …. Էդուարդ Շարմազանով
Քաղաքական
22:55 08/10/2025
Հայաստան

Քո հետ ՀՀԿ տատիկ բանավեճի չի գա, ու՞ր մնաց …. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Փաշինյանի դեմն եմ ասել՝ «մենք քեզ փոխանցել ենք 42 հազար քառ.կմ ՀՀ և Արցախի Հանրապետություն, դու մտածիր, թե ի՞նչ ես թողնելու քեզնից հետո»։

ՔՊ-ական ԱԺ փոխնախագահը ոչ ավել ոչ պակաս «պատրաստ է բանավիճել Սերժ Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի ու ՀՀԿ տատիկի հետ»։

Քո հետ ՀՀԿ տատիկ բանավեճի չի գա, ու՞ր մնաց …

Նիկոլին ասա, թող հրապարակի 2019-ի իրեն ներկայացված ԵԱՀԿ Մինսկի խմբի փաթեթը, որի ընդհանուր բովանդակությունը  հրապարակել  է ռուսաստանցի համանախագահ  Պոպովը։

Նիկոլն է ասել՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ։

Նիկոլն է ասել՝ բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում։

Նիկոլն է ասել՝ Արցախը Հայաստան է՝ և վերջ։

Նիկոլն է ողջունել՝ նոր պատերազմ, նոր տարածքներ թեզը։

Նիկոլն է Շուշիում ինագուրացիայի մասնակցել։

Նիկոլն է Արցախի պատգամավորներին հավաստիացրել, որ Պուտինն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ նույնիսկ Ալիևն է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի մաս։

Նիկոլն է խոստացել՝ Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում։

Նիկոլն է խոստացել՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիա։

Մենք քո հետ բանավեճ չունենք, «պարոն փոխնախագահ», ինչպես կասեր քեզ հայտնի «դասականը» ՝ «ոտքի տակ մի ընկի»։

Բանավիճո՞ղ եք, Բորելի հետ բանավիճեք, ով ասել է, որ Փաշինյանն է առաջին ՀՀ ղեկավարը, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։

Արմեն Աշոտյանը մի քանի ամիս է Փաշինյանին բանավեճի է հրավիրում, ինչու՞ է «ուխոդ» լինում։

Թող գա …

Հ.Գ.2020-ի հոկտեմբերին Փաշինյանին 15-20 հոգու ներկայությամբ ասել եմ՝ «մենք քեզ ժառանգել ենք 42 հազար քառ.կմ տարածքով երկու հայկական հանրապետություն,դու մտածիր,թե ի՞նչ ես քեզնից հետո թողելու»։

Իմ այդ խոսքերը տարիներ առաջ Աժ-ում հրապարակայնացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացիւցիչ Իշխան Սաղաթելյանը,ով ներկա էր այդ հանդիպմանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder