Ողբերգական ավտովթար Ապարան-Քուչակ ավտոճանապարհի. Կան զոհեր
Հասարակություն
10:57 08/10/2025
Հայաստան

Ողբերգական ավտովթար Ապարան-Քուչակ ավտոճանապարհի. Կան զոհեր

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 7-ին, ժամը 23:52-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունւից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան․ բեռնատարը կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է, առկա է գազի արտահոսք։ Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Արձանագրվել է ավտոմեքենայում արգելափակված ուղևորի մահը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և փակել բեռնատարի գազի բալոնի փականը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder