Պեսկովը խոսել է Պուտինի և Ալիևի առաջիկա հանդիպման մասին
Քաղաքական
21:54 08/10/2025
Տարածաշրջան

Պեսկովը խոսել է Պուտինի և Ալիևի առաջիկա հանդիպման մասին

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հինգշաբթի օրը կհանդիպեն Դուշանբեում։ Այդ մասին հայտնել է մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի։

«Այն փաստը, որ հանդիպումը տեղի է ունենում, խոսում է բոլոր հրատապ հարցերը քննարկել երկու առաջնորդների մտադրության մասին», -ասել է նա։

Երկկողմ հարաբերությունները կլինեն օրակարգի գլխավոր թեման։ Պեսկովը նշել է, որ ռուսական կողմը դրականորեն է տրամադրված դրան։

Պուտինը չորեքշաբթի օրը ժամանել է Տաջիկստան՝ եռօրյա պաշտոնական այցով։ Նա կմասնակցի Կենտրոնական Ասիա-Ռուսաստան երկրորդ գագաթնաժողովին և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder