Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռոնալդուն նշել է միայն մեկ թիմ, որտեղ պատրաստ էր անցկացնել իր ողջ կարիերան
Աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է իր ֆուտբոլային կարիերային։ 40-ամյա ֆուտբոլիստն ասել է, որ պատրաստ կլինի ամբողջ կարիերան անցկացնել Պորտուգալիայի ազգային հավաքականում, եթե դա հնարավոր լինի։
«Ես արդեն 22 տարի ազգային հավաքականում եմ։ Կարծում եմ՝ դա ինքնին վկայում է՝ իմ կիրքը ազգային հավաքականի մարզաշապիկի, հաղթանակների, ազգային հավաքականում խաղալու հանդեպ։ Եթե կարողանայի, կխաղայի միայն ազգային հավաքականում, ոչ թե որևէ ակումբում։ Որովհետև դա ֆուտբոլիստի կարիերայի գագաթնակետն է», - ասել է Ռոնալդոն Portugal Football Globe մրցանակաբաշխության ժամանակ։ Ակումբային մակարդակով Կրիշտիանու Ռոնալդուն խաղացել է «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալ Մադրիդում», «Յուվենտուսում» և «Ալ-Նասրում»։