Ռոնալդուն առաջին միլիարդատեր ֆուտբոլիստն է
Աշխարհում
13:37 08/10/2025
Աշխարհ

Ռոնալդուն առաջին միլիարդատեր ֆուտբոլիստն է

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին միլիարդատերը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Աղբյուրի տվյալներով, 40-ամյա Ռոնալդուի կարողությունը հասել է 1.4 միլիարդ դոլարի, ինչը նրան դարձնում է միլիարդատիրոջ կարգավիճակ ստացած առաջին ֆուտբոլիստը:

Երկար ժամանակ Ռոնալդուն վաստակում էր մոտավորապես նույնքան, որքան Լիոնել Մեսսին, բայց Սաուդյան Արաբիա տեղափոխվելուց հետո պորտուգալացու կարողությունը կտրուկ աճել է։

Ռոնալդուն «Ալ-Նասր»-ում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է վեց խաղ՝ խփելով հինգ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder