Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաշինյանը, Ադրբեջանի և Վրաստանի վարչապետների հետ ողջույնի խոսքով կդիմի ֆորումի մասնակիցներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» ֆորումի պաշտոնական բացման արարողությանը և բարձր մակարդակի երկխոսությանը։ Նման տեղեկատվություն է տարածել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը, որից մեջբերումներ է արել «Գրուզիա օնլայնը»։
Նախարարության տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների հետ ողջույնի խոսքով կդիմի ֆորումի մասնակիցներին։
«Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» ֆորումը տեղի կունենա հոկտեմբերի 22-23-ը։ Սա ֆորումի հինգերորդ անցկացումն է, որին կմասնակցի մինչև 2000 պատվիրակ։ Այս ֆորումը կարևոր հարթակ է տարածաշրջանային և գլոբալ կապի շուրջ երկխոսության և համագործակցության ամրապնդման համար։
Ֆորումը կմիավորի բարձրաստիճան քաղաքական գործիչների, բիզնես ոլորտի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանի երկրների վարչապետներ և փոխվարչապետեր, ինչպես նաև արդյունաբերության նախարարներ, առաջատար համաշխարհային ընկերությունների և միջազգային հաստատությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։
Հոկտեմբերի 23-ին Թբիլիսիի ֆինանսական գագաթնաժողովը, որը առաջին անգամ կանցկացվի ֆորումի շրջանակներում, աննախադեպ կլինի իր մասշտաբով։ Գագաթնաժողովը կհյուրընկալեն էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը, Վրաստանի ազգային բանկը և Սինգապուրում գործող Համաշխարհային ֆինանսների և տեխնոլոգիաների ցանցը (GFTN), ասվում է հայտարարության մեջ։